National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.11.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հրավիրած նիստում  անդրադարձել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում:

Գործող օրենքով՝ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման»  հիմնադրամի կողմից  տրվում է հատուցում: Նախաձեռնությամբ առաջարկվում է հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար:  Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակների միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում առաջարկվում է  հատկացնել 35.000.000 դրամ, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25.000.000 դրամ, եւ պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15.000.000 դրամ:

Ըստ հիմնական զեկուցող՝ Մանե Թանդիլյանի հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Պատգամավորի հավաստմամբ, առաջարկվող փոփոխությունները չեն վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը:  Նա նաեւ գաղտնի տեղեկություններ է հաղորդել, որի պատճառով էլ նիստի այդ մասն եղել է դռնփակ:

Այնուհետեւ հարակից զեկուցող՝  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ դռնփակ քննարկման ընթացքում ներկայացվել են նոր փաստեր, որոնք գնահատվում են  որպես նոր երեւան եկած հանգամանքներ եւ դրանք պետք է մանրամասն ուսումնասիրվեն:

Հանձնաժողովը նախատեսում է կառավարության հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկում:

Հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել գալիք տարվա պետական բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող մասին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am